Սաուդյան Արաբիան ռազմական օպերացիա է սկսել Եմենում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի երկրների շարքում նրա դաշնակիցները ռազմական օպերացիա են սկսել Եմենում, որտեղ շարունակվում է շիա ապստամբ-հուսիտների ռազմական օպերացիան. հայտնել է Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեյրը:

Կոալիցիան «որոշել է արձագանքել նախագահ Հադիի՝ Եմեննը ու իր ժողովրդին հուսիտ զինյալների ագրեսիայից պաշտպանելու կոչերին», մեջբերում է «Ֆրանս փրեսս» գործակալությունը Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի ու Քաթարի հայտարարությունը:

1054524599

Սաուդյան Արաբիայի դեսպանի խոսքերով՝ դաշնակիցները հարվածներ են հասցրել երկնքից: Նա նաև հայտարարել է, որ կոալիցիան իր մեջ ներառում է 10 երկիր:

Կոալիցիայի ներկայացուցիչները Եմենի օդային տարածքը թռիչքների համար արգելված գոտի են հայտարարել: Ավիահարվածները հասցվել են Սանայի օդանավակայանին ու Ալ-Դուլաիմի ավիաբազային: ՌԻԱ «Նովոստին» հայտնում է, որ ավիահարվածների հետևանքով 22 մարդ է զոհվել:

Հուսիտների ներկայացուցիչները հայտարարել են, որ Եմենի տարածքում կոալիցիոն ուժերի ավիահարվածները կհանգեցնեն տարածաշրջանում մասշտաբային պատերազմի:




Լրահոս