Արդեն տեղեկացրել ենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:
Նշենք, որ մեքենան պատկանում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը: Մարզպետը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ իրերը մեքենայի վրա թողած կինը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է: «Հարևանները տեսել են, որ բերել իրերը թողել է մեքենայի վրա: Հիմա իրեն հոգեբուժարան են տանելու: Մեզ հետ ոչ մի կապ չունի ինքը»,- պարզաբանեց մարզպետ Սահակյանը:
Լուսանկարը` shamshyan.com-ի