Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը խոստովանական ցուցմունք է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևն խոստովանական ցուցմունք է տվել իր և մյուս ձերբակալվածների դեմ. այսօր հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը Մոսկվայի քաղաքային դատարանում. գրում է ՌԻԱ «Նովոստին»:

Հաղորդագրություններն այն մասին, որ Դադաևը խոստովանել է իր մեղքը, հայտնվել են նրա ձերբակալությունից անմիջապես հետո, սակայն կողմերն այս առթիվ հակասական հայտարարություններ են արել:

ՌԴ Քննչական կոմիտեն դատարանին խնդրում է Դադաևին կալանքի տակ պահել, իսկ պաշտպանող կողմը հայտնում է նրա վատ ինքնազգացողության մասին ու հիշեցնում, որ նա 7 անչափահաս երեխաների հայր է:




Լրահոս