Ով է Հայաստանում դիմավորել և ճանապարհել վրացի «օրենքով գողին» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել վրացի «օրենքով գող» 35-ամյա Լուկա Ալանիձեն և քրեական հեղինակություն 31-ամյա Լաշա Աբզիանիձեն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այս անձանց բերման ենթարկելու փաստը Վրաստանում տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նրանք քրեական որևէ գործի շրջանակներում չեն հետախուզվում, և իրավական տեսանկյունից նրանց բերման ենթարկելու առիթ պետք է որ չլիներ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ իրավապահները Լուկա Ալանիձեին և Լաշա Աբզիանիձեին բերման են ենթարկել, որպեսզի հասկանան նրանց` Հայաստան այցելելու նպատակը: Մի քանի հարցեր տալուց հետո նրանց կարճ ժամանակ անց ազատ են արձակել:

4850281430472896
«Օրենքով գող» Լուկա Ալանիձե (Լեկի Ռուստավսկի)

 

Եվ այսպես, Armlur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նրանց դիմավորել է քրեական աշխարհում հայտնի Արմեն Հարությունյանի (ով առավել հայտնի է Արմեն Կանևսկոյ անվամբ) ազգականը` երևանաբնակ Արտյոմ Կանևսկոյը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արտյոմ Կանևսկոյը նաև ճանապարհել է վրացի հեղինակություններին:

1292708004_kanevski
«Օրենքով գող» Արմեն Հարությունյան ( Արմեն Կանևսկոյ)

Նշենք, որ Արտյոմը քրեական աշխարհում հարգված կերպարներից է, ով նաև մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանում կայացած հունվարյան քրեական հավաքին: Այդ օրերին ևս Արտյոմ Կանևսկոյն է հիմանականում դիմավորել և ճանապարհել Հայաստան այցելած «օրենքով գողերին» և քրեական հեղինակություններին:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հայաստանում քրեական հավաք է տեղի ունեցել, որը մի շարք հարցեր է առաջ քաշել: Հավաքի ժամանակ մի շարք «օրենքով գողեր» են տիտղոսազրկվել, իսկ հավաքը նախաձեռնել է հայտնի «օրենքով գող» Զախարի Կալաշովը` Շաքրո Մոլոդոյը:

shaqro
«Օրենքով գող» Զախարի Կալաշով (Շաքրո Մոլոդոյ)

Հավելենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան պետք է ժամանեին հայտնի քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»` մասնակցելու հայազգի «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկոյ անունով) մահվան 3-րդ տարելիցի արարողությանը: Այս լուրերը, սակայն, չհաստատվեցին: Ի դեպ, նույն լուրերի համաձայն, արարողությունը պետք է տեղի ունենար Կոնևսկոյի` ոչ պակաս հայտնի եղբոր՝ Արտյոմ Շահումյանցի առանձնատանը, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:




Լրահոս