ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գողերի» որս հանրապետությունում․ վրացի «օրենքով գողին» բռնել են Սևանի ճանապարհին կնոջ հետ․ ի՞նչ կրակոցներ են հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեկ Սեւան քաղաքում խուլիգանություն կատարելու եւ ապօրինի թմրամիջոց պահելու համար ձերբակալվել եւ Նոր Նորքի բաժին են տեղափոխվել 4 անձ,որոնցից մեկը կին է եղել։ Ձերբակալված անձանցից մեկը Վիտալի Ավդիանին է՝ ազգությամբ վրացի «օրենքով գող»։ Իրավապահները «օրենքով գողի» մոտ հայտնաբերել են թմրանյութ։ «Օրենքով գողի» կնոջը բաց են թողել, իսկ մնացած 3 հոգին ձերբակալված են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին, իսկ մյուս մասնակիցներին փնտրում էին։Եա ահա Ավդիանին իրավապահները ձերբակալել են Սեւանի ճանապարհին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս