«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին քիչ անց ազատ կարձակեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներն ազատ կարձակվեն: Armlur.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գործով հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել խափանման միջոցը փոխելու մասին: ՀԽ կալանավորված անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման էին ենթարկել ապրիլի 7-ին, այնուհետև մեղադրանք առաջադրել ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի համար: Դրանից հետո նրանց խափանման միջոցն ընտրվել էր երկամսյա կալանքը:




Լրահոս