Armenian text to speach

Ապօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ։

Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս