Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Տեղեկատվություն է ստացվել տվյալ մեքենաներում թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ, մեքենաները բերվել են բաժին՝ ստուգվելու նպատակով: Առայժմ հայտնի չէ՝ երբ բաց կթողնեն Պալաչի թիմակիցներին:
Հիշեցնենք, որ հաղորդվում էր, որ Ա. Հարությունյանը և նրա ընկերները բերման են ենթարկվել: Իրեն բերման ենթարկելու լուրը քիչ անց հերքեց Ա. Հարությունյանը: