Մենք միշտ բարձր ենք գնահատել Թագուհի Թովմասյանի աշխատանքն այդ պաշտոնում. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արթուր Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը:

«Անկեղծ ասած, չեմ հասկանում դա ինչ որոշում է, և ինչու է նման որոշում կայացվել: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել Թագուհի Թովմասյանի աշխատանքն այդ պաշտոնում և իր կողմից մշտապես բարձրացվել են Արցախի հակամարտության կարգավորման, մարդու իրավունքների և այլ խնդիրների առնչվող հարցեր: Առհասարակ, նրա կատարած աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և այս որոշումն ինձ համար անհասկանալի էր:

Իր կատարած աշխատանքը, գործունեությունը ուուսմնասիրելով, չեմ կարծում որ որևէ հարցում թերացել է, որի պատճառով կարող էր դադարեցվել լիազորությունները: Իմ կարծիքով, Թովմասյանն իր աշխատանքը կատարել է բարձր մակարդակով: Ես ինչքան տեղյակ եմ, Ազգային Ժողովի կանոնակարգով, հանձնաժողովներում նախագահների նշանակումը պետք է լինի Դոնթի բանաձևով, բայց թե ինչ է կատարվում Հայասատանի խորհրդարանում և ինչու, չեմ կարող ասել»- ասաց Հարությունյանը:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս