Արթուր Հարությունյանի` թմրանյութ օգտագործելու մեջ կասկածվող մերձավորներն ազատության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ)` բերման ենթարկված եղբայրն ու երկու աշխատակից ազատ են արձակվել:

Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից, նրանք կասկածվում են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու մեջ: Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը վստահեցրել էր, որ որևէ խնդիր չէր կարող լինել, ինչի արդյունքում իր մերձավորներին կարող էին բերման ենթարկել:




Լրահոս