Քաղաքացուն ծեծի են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոտոսի 26-ին, ժամը 11.00-ին, 1965 թ. ծնված Յուրիկ Ճ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի կենտրոնական մասում անհայտ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Գառնիկ Չ.-ի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի ենթարկել՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Գառնիկ Չ.-ին` գլխի շրջանում վնասվածք:
Յուրիկ Ճ.-ին և Գառնիկ Չ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1980 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն և 1979 թ. ծնված Արտակ Ա.-ն բերման են ենթարկվել և տվել բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս