ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնեցրել են ՀԷՑ-ի աուդիտի տեխնիկական առաջադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի` ՌԴ կառավարության նախագահ Դ. Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ:

Առաջին խնդիրն ընկերության 2009-2014թթ. ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը: Երկրորդ խնդիրն իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդը ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը:

Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը: Աուդիտի արդյունքները կհրապարակվեն և հասանելի կլինեն հանրության համար:




Լրահոս