Դեռ որևէ հստակություն չկա, քննարկումները դեռ շարունակվում են: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային, այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ դաշնակցականներից շատերը մտադրվել են լքել կուսակցությունը, Վարդանյանը նշեց, որ քաղաքում չի եղել և առաջին անգամ է լսում դաշնակցականների նման ցանկության մասին:
«Որևէ կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Դաշնակցությունը հսկայական կառույց է և առաջնորդվում է իր հավաքական որոշումներով: Չեմ էլ բացառում, որ կլինեն մեկ-երկու անհատներ, որոնք սկզբունքորեն այլ տեսակետ կունենան», – հավելեց նա:
Խոսելով նախարարների և մարզպետների` պորտֆելներ պահանջելու մասին` Վարդանյանը նշեց, որ պորտֆելների մասին խոսք կարող է լինել այն ժամանակ, երբ իրենք ՀՀԿ-ականների հետ կկարողանան բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության հասնել: «Այս պահի դրությամբ որևէ կոնկրետ պաշտոն, որևէ պորտֆելի հարց քննարկման հարց չէ: Նախնական փուլում է, կլինեն մի քանի քննարկումներ, տեսակետների համընկումից հետո կխոսենք այդ մասին», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում.