Անտուն Աղվան Վարդանյանի 600 հազար դրամ կենսաթոշակը. ընտանիքի և պատգամավորի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրում որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այնինչ 2022 թվականի ընթացքում ձեռք է բերել 2021 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա 14 միլիոն դրամով։ 

Տվյալ տարվա վերջում առկա՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող մեկ գույք է հայտարարագրել Վարդանյանը, որը գեղանկար է և նվիրատվություն, որի արժեքը նշված չէ։

Նախկին ՀՅԴ խմբակցության ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 1 մլն 862 հազար դրամ և  5 հազար 454 դոլար, իսկ  կանխիկ դրամական միջոցները  10 հազար դոլար և 65 մլն դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել է 6 մլն 621 հազար դրամ, որից 6 մլն 021 հազարնդրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 600 հազար դրամը կեսաթոշակ ID Bank-ից։ 

 Պատերազմից հետո ՔՊ-ականների անկումը կանխատեսող պատգամավորի կինը՝ Ցողիկ Բեժանյանը, տարեսկզբին հայտարարգրել է միանձնյա հողամաս Տավուշի մարզում, որը տարվա ընթացքում օտարվել է 6 մլն դրամով։ Կնոջ բանկային ավանդները տարեվերջին  կազմել են 7 մլն 400 հազար, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 150 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Բեժանյանի տարեկսն եկամուտները կազմել են 7 մլն 085 հազար դրամ։

Նշենք նաև, որ Աղվան Վարդանյանի հետ համատող բնակվող որդին՝ Վահե Աղվանի Վարդանյանը և  դուստրը՝ Վարդուհի Լևոնի Վարդանյանը հայտարարգիր չեն ներկայացրել։  

Էմմա Միքայելյան




Լրահոս