Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց` ո՞վ է ասում, որ երեկ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետ կապված հարցերը պետք է ավարտվեին:
Նա նշեց, որ այդ հարցում պետք է լինի փոխադարձ համաձայնություն, և ինչ ձևաչափ էլ լինի, դա ենթադրում է համատեղ որոշումներ կայացնելու տարբերակներ:
Պետք է լինի փոխադսրձ համաձայնություն: Ինչ ձևաչափ էլ որ լինի, դա ենթադրում է համատեղ որոշումներ կայացնելու ձևեր: Սա ևս ենթադրում է համաձայնեցնել և գտնել այն օպտիմալ տարբերակները, որոնք կնպաստեն:
Անդրադառնալով իշխանությունների` հեղինակազրկված լինելու հայտարարություններին, Վարդանյանը նշեց, որ իրենք իրենց ասածներից երբեք չեն հրաժարվում: Իսկ խոսել պորտֆելների մասին, նա հայտարարեց, թե պետք չէ շտապել, և բանակցությունների ավարտին ամեն ինչ պարզ կլինի:
Մանրամասները` տեսանյութում.