Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. մի քանի քաղաքներում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ եւ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան-Ծիլքար եւ Գորիս-Սիսիան  ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Ապարան քաղաքներում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս