Երեկ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գևորգյանը: Նրան ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Գեւորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Գ.Ազիզյանի հետ, արդյո՞ք ճանաչելով է վիճել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Այս գործի հետ կապված այլ մանրամասներ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի երեքշաբթի օրվա համարում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան