ՀՔԾ-ն դեռևս չի համարձակվում Գորիսի ծեծի գործով ականատեսներին կանչել հարցաքննության. ծեծը պոզով-պոչո՞վ է լինում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի քրգործն քննվում է շուրջ 4 ամիս, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, դեռեւս չի համարձակվել միջադեպի բոլոր ականատեսներին հրավիրել եւ հարցաքննել որպես վկա:

Հիշեցնենք, որ նշված օրը երեք երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի նախկին տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը` Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել: Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդների հետ վեճի էր բռնվել եւ ծեծի ենթարկել նրանց:

Տեսանյութում պարզ երեւում է, որ միջադեպին ներկա են նաեւ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը: Սակայն ՀՔԾ-ն այդպես էլ չի համարձակվել դատախազներին եւ քննիչին վկա ճանաչել եւ հրավիրել հարցաքննության: Փոխարենն այս օրերին քննիչները կանչում են այլ վկաների եւ միջադեպի տեսանյութը ցույց տալով՝ փորձում են համոզել` մի՞թե սա ծեծ է: Հետաքրքիր է` ծեծը պոզով ու պոչով է լինո՞ւմ: Էլ չենք խոսում այն մասին, որ ծեծից հետո էլ քաղաքացու «գլխին էին գործ սարքել» ու բանտ ուղարկել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս