Սիրտս կախ է, որ գոնե մի թուրքի չհասցրի գյուլլեմ. կամավոր Մարտակերտ մեկնած ազատամարտիկը պատմում է՝ ինչպես հակառակորդը պայթեցրեց շտաբը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միակ բանը, ինչի համար սիրտս կախ է, էն է, որ չհասցրի գոնե մի թուրքի գյուլլեմ: Կամավոր առաջին գիծ գնացած Լեոնիդ Գևորգյանի խոսքերն են: Ապրիլի 4-ին իր 40 կռվող ընկերների հետ Լեոնիդ Գևորգյանը Գավառից Արցախ էր մեկնել, ասում է՝ չէինք պատկերացնի, որ թուրքը վերևից կգա, մտածում էինք դիմացից կհանդիպենք ու մեր գործը կանենք:

Լեոնիդ Գևորգյանը վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից. անօդաչու թռչող սարքով էին հարձակումն իրականացրել:

Ցավոք, տղաներից մեկը զոհվել է: Եվ Լեոնիդ Գևորգյանն այսօր էլ հայտարարում է, որ լիովին կազդուրվելուն պես կրկին սահման է գնալու՝ որդին, թոռը, ազգականների 80 տոկոսը, ինչպես ինքն է ասում, հայրենիքի պաշտպանության գործն են ստանձնել:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս