Armenian text to speach

Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում հայտնաբերվել է 80 դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ռազմածովային նավի խորտակման վայրում մոտ 80 դի է հայտնաբերվել, հայտնել է Շրի Լանկայի փոխարտգործնախարարը, փոխանցում է Ada Derana-ն:

«Իրանական ռազմածովային IRIS Dena նավից, որը խորտակվել էր Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան ռազմական սուզանավի հարձակումից հետո, արդեն դուրս է բերվել մոտ 80 դի», – հրատարակությունը մեջբերում է փոխնախարարի խոսքերը։

Ավելի վաղ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային ուժերը օգնություն են ցուցաբերել խորտակվող իրանական ռազմանավին, և նավի վրա գտնվողներից առնվազն 30 մարդ տեղափոխվել է կղզու հիվանդանոց։

Շրի Լանկայի փոխարտգործնախարարը նշել է, որ խորտակված իրանական նավը Հնդկաստանի արևելյան նավահանգստից վերադառնում էր Իրան։

Իրանական IRIS Dena ֆրեգատը, որի վրա անձնակազմի մոտ 180 անդամ կար, լուսաբացին աղետի ազդանշան ուղարկելուց հետո խորտակվել էր Շրի Լանկայից մոտ 40 կիլոմետր հարավ, ինչի հետևանքով առնվազն 101 նավաստի անհետ կորել էր, ևս 78-ը վիրավորվել, հաղորդում է Daily Mirror-ը։




Լրահոս