«Արի տուն» ծրագրով երևանաբնակ ընտանիքներում հյուրընկալվել է 162 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած հայ երեխաներին հյուրընկալել  է երևանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի 1-ին փուլից`հունիսի 13 ից մինչև 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 27-ը, Երևանի վարչական շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների 128 ընտանիքներում  կհյուրընկալվի 162 երեխա: Ընդ որում, նախնական հայտում ավելի մեծ թվով ընտանիքներ էին ցանկություն հայտնել հյուրընկալել սփյուռքահայ մեր հայրենակիցներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելել են ընտանիքներ, ծանոթացել երեխաների առօրյային:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը: Արտերկրից ժամանած հայ երեխաների համար կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ մարզերում և Երևանում:

Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:




Լրահոս