Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոնստանտին Օրբելյանին` ծննդյան 60­-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-­ին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ:

«Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաև խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը: Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայ օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու գործին»,­ ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:




Լրահոս