
Մարդը նորա եկել, կուսակցական չի եղել, իմացել ենք որպես խելացի, գործունյա մարդ: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
«Ես ուզում եմ քննադատեն, բայց էս մարդը նորա եկել, եկեք աջակցենք, կարողա ստացվումա իր մոտ: Եթե նախագահն աջակցումա իրեն, նշանակումա ստացվելուա ամեն ինչ: Չեմ գտնում որևէ մեկն ի վիճակի կլինի նախագահի խոսքից անցնել: Վարչապետի համեստությանը մի խաբնվեք, ոչ էլ հագուկապին», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան