Պուտինը երգչուհի Զառա Մգոյանին վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին Կրեմլի Եկատերինյան պալատում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման արարողությունը: Վլադիմիր Պուտինը պարգևատրել է գիտության, առողջապահության, արվեստի և այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչների:

Պարգևատրվածների թվում է Զառա (Զարիֆա) Մգոյանը, ով ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է ստացել:

Պարգևատրման ժամանակ Զառան հայտնել է, որ ցանկանում է երգել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում:

«Ես ցանկանում եմ հիշել Սիրիան, մեր սպաներին, մեր հերոսներին, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ: Եվ հավերժ հիշատակ մեր ընկերներին, մշակույթի գործիչներին, ովքեր զոհվեցին Տու-154-ի կործանման արդյունքում: Եվ եթե թույլ տա պաշտպանության նախարարությունը, ես և իմ գործընկերները ելույթ կունենանք «Հմեյմիմ» ավիաբազայում»,-ասել է Զառան:

Պետական պարգևներ ստացածների թվում 30 ռուս կա. նրանց թվում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, КВН-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը:




Լրահոս