ՀՀԿ-ից արտահոսքը շարունակվում է: Այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից: Վերջինիս տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ից այսօր դուրս են գրվել նաև Արարատի մարզի 13 հանրապետականներ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ից պաշտոնապես դուրս եկավ նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: