Ինչ կհետևի Կարեն Կարապետյանի դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս  գալու դիմում էր գրել: Որպես այդպիսին նախկին վարչապետը վաղուց դադարել էր լինել կուսակցական, չէր մասնակցում Գործադիր մարմնի նիստերին կամ այլ քննարկումներին, սակայն ձևական հանդիսանում էր կուսակցության անդամ: Եվ ահա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նա վերջնականապես այրեց կամուրջները ՀՀԿ-ի հետ:

Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հենց նա էր անցկացնում ՀՀԿ-ի քարոզարշավը, վարչապետի թեկնածուն էր, կուսակցության փոխնախագահը եւ ի սկզբանե այս տարվա մայիսին նախատեսված էր, որ հենց նա պետք է ընտրվի վարչապետ: Սակայն հետագայում տեղի ունեցան այն դեպքերը, որոնք էլ հանգեցրեցին թավշյա հեղափոխությանը:

Եվ ահա հենց այդ դեպքերից հետո  նա հրաժարական տվեց ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնին, որից հետո վերջերս այդ պաշտոնում նրան փոխարինեց Վիգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ նաեւ Կարեն Կարապետյանի նոր աշխատանքի մասին: Նրան առաջադրել են Зарубежнефть-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Հավելենք, որ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո մեծ ներհոսք սկսվեց դեպի կուսակցություն, թավշյա հեղափոխությունից հետո էլ մեծ արտահոսք: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանի անդամակցելուց հետո ևս 7000 հոգի միացել են այդ կուսակցությանը, ապա առաջիկայում, թերևս,  նրանք ևս կլքեն այն: Եվ առհասարակ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ գործիչներ են ցանկանում լքել կուսակցությունը:




Լրահոս