Դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպանների բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանի և Արայիկ Պապիկյանի տեսակցությունների արգելքի վերացման բողոքի քննությունը: Սակայն դատարանը, երբ վերադարձավ խորհրդակցական սենյակից, մերժեց պաշտպանների՝ տեսակցության վերացման դեմ բողոքը:

Դատական նիստի ավարտից հետո Արայիկ Խանդոյանը սկսեց ոգևորել իր ընտանիքի անդամներին ու աջակիցներին՝  ասելով, որ չկոտրվեն ու կանգուն լինեն լեռների պես:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով,  238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով,  218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:




Լրահոս