Սամվել Բաբայանի հարցաքննությունը կարճ է տևել. նա չի ընդունել իրավապահների կասկածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցաքննությունն ավարտվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Հարցաքննությունն ավարտվեց, կարճ տևեց: Ինչի մեջ, որ իրեն կասկածում են, բնականաբար չի ընդունում, գտնում է, որ անհիմն է»,- ասաց նա:

Հարցին՝ մեղադրանք Սամվել Բաբայանին կառաջադրվի, թե ոչ, նա պատասխանեց, որ դեռևս պարզ չէ: Փաստաբանի փոխանցմամբ` Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ ճանապարհով «Իգլա»-ի` Հայաստան տեղափոխել պատվիրելու կասկածանքով:

Նշենք, որ երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Հավելենք, որ դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս