ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպեցնազ ենք ստեղծում. դուխով առաջ գնացեք. վարչապետը՝ Իգնատի Առաքելյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպեցնազ ենք ստեղծում. դուխով առաջ գնացեք. վարչապետը՝  Իգնատի Առաքելյանին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց  գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծերը, որոնք հավանության արժանացան:

Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը, ինչպես նաև  գյուղում աղքատության նվազմանը:

Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ևս ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցի զեկուցումից հետո բուռն արձագանքեց նախարարի առաջարկին:

«Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»,- նշեց նա` հավելելով. «Դուխով գնացեք առաջ»:

Մանրամասները՝  տեսանյութում