ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բաբայանը փորձում էր միավորել. որոշ ուժեր խուսափել են դաշինքից՝ վախենալով, որ Սերժ Սարգսյանն իրենց հերը կանիծի. Արամ Հարությունյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բաբայանը փորձում էր միավորել. որոշ ուժեր խուսափել են դաշինքից՝ վախենալով, որ Սերժ Սարգսյանն իրենց հերը կանիծի. Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ձախողումը ոչ միասնական պայքարն է եղել:

«Միակ ճանապարհն այն էր, որ միասնական հանդես գային: Նախընտրական շրջանում նման գործընթացներ Սամվել Բաբայանն էր փորձում անել, և նա հանդիպեց գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ: Գիտենք, թե ով ինչպես է խուսափել այդ  դաշինքից` նույնիսկ վախենալով, որ Սերժ Սարգսյանը կիմանա կամ իրենց հերը կանիծի», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան