ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականության էջը բացելուց նաև էջանշան կար. դա Իշխան Զաքարյանն էր. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մշտապես սատարող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այս ընտրություններում նրա կողքին չէր: Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իր ձայնը տվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Այս և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

-Դուք մշտապես նշում էիք, որ Գագիկ Ծառուկյանի կողքին եք: Այս անգամ ինչո՞ւ որոշեցիք այլ դաշինքի հետ լինել:

-Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է քաղաքականությունում իր էջը, սակայն պարզվում է, որ այդ էջը բացելուց նաեւ էջանշան կար. դա Իշխան Զաքարյանն էր: Այսինքն՝ Զաքարյանով իշխանափոխության կամ ընդդեմ իշխանության չէին գնա: Ես եթե որեւէ տեղ լինում եմ, ինձ եթե չստիպեն դուրս գալ, ես այնտեղից դուրս չեմ գա: Այն ելույթը, երբ վերադարձի ժամանակ ինքն արտասանեց, ես այդ ելույթում մաս ունեցել եմ:

Ես մտածել եմ, որ եթե վերադարձել է Ծառուկյանը, ես այնտեղ արդեն կանգնած եմ, այսինքն՝ Ծառուկյանն է եկել ինձ մոտ: Հետո պարզվեց, որ ինքը ուրիշ թիմով է գալիս: Այն թիմով որ ինքը եկավ, ես չէի ցանկանա լինել այդ ցուցակում, այդ թիմում, բնականաբար, իրենք էլ չէին ուզենա: Ներսում ինչ-որ մեկն ասել էր, որ ես մինուս կլինեի այդ թիմում: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա պարզ ասեմ, որ ինձ առաջարկ եղել է լինել անցողիկ տեղում, սակայն ես ասել եմ, որ պետք է համախմբված գնալ, եւ ես չեմ համաձայնել: Նույն Վիկտոր Դալլաքյանը հուլիս ամսին միջնորդավորված փորձել է, որ դառնա մեր կուսակցության նախագահը, սակայն մենք մերժեցինք, նույնիսկ գումարներ առաջարկվեց մեզ: Մեզ համար անընդունելի էր Դալլաքյանի տարբերակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս