ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Հալեպի համար մղված մարտերի ընթացքում զոհված Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքի հետ: Առաջին տիկինը նշել է, որ Գրիգոր Աշնաքլյանը հաղթանակի ճանապարհով ընթացող Սիրիայի երկնքում աստղ է դարձել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը գրանցված է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, ապա նա վարձատրվո՞ւմ է: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով:

Պարույր Մնացականյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար uահմանվում է աշխատավարձ՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, uակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:
Ամսական դրամական փոխանցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղծառայողի նախկին բանկային հաշվին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում՝ ստանալով նոր գրանցման թերթիկ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 2017 թվականի բյուջեով ինչքա՞ն գումար է հատկացված ավանդները մարելու համար: Ո՞ր թվականին ծնված քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները:

Ժորա Նազարյան (72 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Նշված յուրաքանչյուր կարգավիճակի համար ձեւավորվում է ավնադների փոխհատուցման առաջին ամփոփ ցուցակ:
Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավանդերի փոխհատուցման ամփոփ ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների՝
1. տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության՝
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն
դ. հաշմանդամություն չունեցող անձ:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ավանդների դիմաց փոխհատուցում ստացած ընտանիքների թիվը կազմել է 761, իսկ փաստացի վճարված գումարը՝ 1.781.402 դրամ:




Լրահոս