«ՀՀ ԱԳՆ և ՊՆ պետք է իրենց տեսակետն արտահայտեն». քաղաքագետները` ռուսական ռազմաբազայի` ԻՊ-ի դեմ հնարավոր պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դա վտանգավոր հայտարարություն է, Հայաստանի ինքնիշխանությունը շոշափող հարց է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի պատրաստվում զենքը վայր դնել, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով` օտար պետության արտգործնախարարը հայտարարություն է անում մի հարցի վերաբերյալ, որը մեզ համար չափազանց կենսական է, եւ մեզ կարող է ավանտյուրայի մեջ քաշել:

«Ես ենթադրում եմ, համարձակվում եմ նաև ասել, որ Իսլամական պետությունը ոչ հիմա ոչ էլ տեսանելի ապագայում Հայաստանի հետ որևէ խնդիր չունի, մանավանդ որ ԻՊ վերաբերյալ ռուսական և արևմտյան գնահատականները խիստ տարբեր են. ամեն մեկն ուրիշ բան է հասկանում դրա տակ»,- հավելեց նա:

Ըստ քաղաքագետի` ՀՀ արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը պետք է իրենց տեսակետն արտահայտեն այս հարցի վերաբերյալ:

Իսկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ այս հայտարարության հիման վրա այս պահին հնարավոր չէ ասել, որ կա մտադրություն այդ ռազմաբազան ընդլայնելու:

Դիտարկամանը ` եթե, այնուամենայիվ, իրագործվի այս հայտարարությունը այն ինչ կտա Հայաստանին, քաղաքագետը նշեց. «Դա քաղաքական մոտեցում է, եթե մարդ ունի շատ կոշտ հակառուսական մոտեցում, ապա Ռուսաստանի այդ քայլը լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս պետք է բերի բացասական գնահատական, և հակառակը»:

Արփինե Թովմասյան




Լրահոս