Էջմիածին. հին ջրագծերը վերջապես դուրս եկան շահագործումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի Բաղրամյան փողոցում ջրի արտահոսքն անվերջ էր ու անվախճան: Ջրագծերն էին վթարված, թե մեկ այլ պատճառ կար՝ անհայտ էր: Փաստ այն էր, որ դրանով պայմանավորված, այստեղ մշտական էին ջրի կուտակումներն ու վթարները:

Ներքաղաքային բաշխիչ ցանցի նախկին կառավարիչ կազմակերպությունից «ժառանգություն» մնացած խնդրի պատճառի հայտնաբերմանը ձեռնամուխ եղավ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Էջմիածին» տեղամասը: Աշխատանքների արագացման նպատակով ներգրավվեցին նաեւ մասնագետներ ու տեխնիկա Երեւանից: Ի վերջո, համատեղ ուժերով ջրմուղագործները եկան եզրակացության, որ ջուրն արտահոսում է հին, շահագործումից պաշտոնապես դուրս եկած խողովակներից: Հետո սեփական աչքով տեսան ու համոզվեցին, որ, իրոք, տարիներ առաջ ջրագծերի նոր ցանց կառուցելիս հին ջրագծերը չեն անջատվել սնուցող ջրագծերից: Դրանցից ջուրը շարունակել է հոսել դեպի վթարված, ֆիզիկապես մաշված ջրագծեր ու արտահոսել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյան փողոցի 10, 12, 26, Սպանդարյան 1, Բաղրամյան-Սպանդարյան խաչմերուկ հասցեների հին ջրագծերն անջատվեցին, վերացվեցին վթարները, ինչի շնորհիվ էլ կարգավորվեց ջրի ճնշումն ու հնարավոր դարձավ ավելի լավ ջրամատակարարում ապահովել տեղի բաժանորդների համար: Գոհ են բնակիչները՝ ուրախ է Վեոլիա Ջուրը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս