Ընտրություններն ավարտվեցին, ասֆալտապատման գործընթացը կիսատ թողեցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշում եք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, չնայած հորդառատ անձրեւին, քաղաքապետարանի հանձնարարությամբ ինչպես էին ջանասիրաբար ասֆալտապատվում մայրաքաղաքի փողոցները: Բայց ընտրությունների ավարտից հետո, երբ անձրեւները պակասեցին, ավարտվեց նաեւ մայրաքաղաքի ասֆալտապատման գործընթացը: Ընդ որում, այդ աշխատանքներն ավարտվել են շատ տեղերում կիսատ. փորված փոսերն այդպես էլ չեն լցվել ասֆալտով:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը նման փաստերի ականատես է եղել Կոմիտասի պողոտայում, Լենինգրադյան փողոցում եւ այլն: Այս իրավիճակն ամենեւին էլ պատահականություն չէ. ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների արդյունքում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին հաջողվեց ստանալ ընտրությունների մասնակիցների 70 տոկոսի քվեն, ու բնական է, որ այսքանից հետո այնքան է մեծամտացել, որ թքած ունենալով մայրաքաղաքի խնդիրների վրա՝ անցել է իշխանության բարիքները վայելելուն: Մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվության վարչություն, բայց մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս