ԱԳՆ-ն 715 հազար դրամի ծաղկեփունջ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարության ուռճացված գնումներին անդրադառնալու առիթներ շատ է եղել: Պարզվում է` մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել` յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողության:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմանագիրը կնքել է մարտի 7-ին` «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուրը 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանանց համա՞ր:




Լրահոս