Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։ Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով։ Սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին մալուխով խեղդամահ անլու մեջ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս