ՖՈՏՈ. Գուրգեն Դաբաղյանը՝ Հայաստանում մենահամերգի և նոր տեսահոլովակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր եմ հյուրախաղերից  վերադարձել Հայաստան: Համերգային ծրագրով եղել ենք Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Թուրքիայում և այլ երկրներում»: Իր շրջագայությունների և առաջիկա ծրագրերի շուրջ  ArmLur.am-ը զրուցել է  երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ:

«Չեմ ուզում երգերի անունները նշեմ, բայց աշխատում եմ մի քանի երգերի վրա: Երգերից մեկն արդեն պատրաստ է, այս պահին իրականացվում են նկարահանման աշխատանքները»,-ասաց նա:

Երգչի խոսքով՝ նրա ամենաընդունված և սիրված երգը «Հայն է գալիս» երգն է, որը  սփյուռքի հայության կողմից ջերմ ընդունելիության է արժանացել:

Հարցին՝ Հայաստանում մենահամերգ այս տարի սպասվո՞ւմ է: Վերջինս պատասխանեց, որ  համերգ չի սպասվում, բայց կլինեն կրկին շրջագայություններ արտերկրում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս