Քանի զոհ է տվել ադրբեջանական կողմը վերջին 10 օրվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, որ չի սկսվի, քանի որ Ղարաբաղի հարցը պատերազմով չի լուծվի։ Ադրբեջանի համար պատերազմն անդառնալի հետևանքներ կունենա նաև տնտեսական առումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին` հակառակորդի վերջին նախահարձակ գործողություններից հետո ինչպիսի պատժիչ գործողություններ են իրականացվել, նախարարը պատասխանեց.  «Հաստատված տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, սա միայն հաստատված տվյալների մասին է խոսքը, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»,- մանրամասնեց նախարարը։




Լրահոս