Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Եղիշ Տերտերյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը՝

Եղիշ Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»: