Այսօր դերասանուհի Դոնարա Մկրտչյանի մահվան օրն է

Այսօր դերասանուհի Դոնարա Մկրտչյանի մահվան օրն է

Դոնարա Մկրտչյան, (օրիորդական ազգանունը՝ Փիլոսյան, 1941, ապրիլի 20, Լենինական – հուլիս 15, 2011), հայ դերասանուհի։ Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը։
1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ 1963-1982 թվականներին աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել շուրջ տասը՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլ ներկայացումներում։

Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում՝ «Շրթներկ համար 4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»։ Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով։ 1982 թվականին հրավիրվել է ծննդավայրի թատրոն, որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում։

Քսան տարուց ավել գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին։ Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից։ Մահացել է Սևանի հոգեբուժարանում: