ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել. Սամվել Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական քննությունը, որը, սակայն, հետաձգվեց:

Ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը ներկա չէր դատական նիստին, եւ դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու մասին։

«Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ։ Ես ասում եմ իրականությունը` անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել»,- դժգոհեց Սամվել Բաբայանը։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը լրագրողների հարցին՝ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, պատասխանեց. «Սաղ սարքած է»։

Մինչ այդ, նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը պարզեց ամբաստանյալների ինքնությունը: Ի պատասխան նախկինում դատվածություն ունենալու մասին հարցին` Սամվել Բաբայանը պատասխանեց, թե ինքը երբեք ներումով չի ազատվել, ով ինչպես ուզում` ձևակերպում է:

Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս