ԲՀԿ-ն ակտիվ աշխատում է. ինչով են զբաղված կուսակցականներն ամռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ ծրագրերում շոգ ամառը փոփոխություններ չի մտցրել, նրանք շարունակում են պահպանել ակտիվությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, թե իրենք ընտրությունից ընտրություն գործունեություն ծավալող կուսակցություն չեն եւ հիմա էլ ակտիվ են:

«Յուրաքանչյուր կուսակցական տարածքային կառույցների հետ մեր աշխատանքներն ենք տանում, պարբերաբար հանդիպում ենք: Տարածքային կառույցներին հանձնարարական է տրված, որ իրենց խնդիրները ներկայացնեն, որոնք որ օրենսդրական լուծումներ են պահանջում, աշնանը ներկայացնենք: Այնպես որ ակտիվ գործընթացներ ենք իրականացնում», – նշեց Զոհրաբյանը:




Լրահոս