ՖՈՏՈ. Ինչ տեսք ունի երգչուհի Ռիհաննայի` 6,8 մլն դոլար արժողությամբ առանձնատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամառ երգչուհի Ռիհաննան եղել է լրատվական դաշտի թիվ մեկ թեման: Սկզբում բոլորը քննարկում էին նրա սիրավեպը արաբ միլիարդատիրոջ հետ, այնուհետև, թե ինչպես է գիրացել, այժմ էլ քննարկման թեման նրա նոր բնակարանն է:

Վերջերս Հոլիվուդում նա նոր բնակարան է գնել, որի արժեքը կազմում էր 6.8 մլն դոլար:

Տան ամբողջ մակերեսը կազմում է մոտավոր 1700 քառակուսի մետր: Ներսում կա 6 ննջասենյակ և 10 լոգասենյակ: Ներսի դիզայնով զբաղվել են պրոֆեսիոնալները, այնպես որ ամեն ինչ արված է ճաշակով:

Այժմ Ռիհաննան դարձել է Քենդալ Ջեների հարևանուհին, ում առանձնատունը քիչ հեռու է գտնվում: Թերևս այս տարածքում շուտով կհավաքվեն ամերիկյան աստղերը:

Ի սկզբանե այդ առանձնատան արժեքը կազմում էր 8 մլն դոլար, սակայն հայտնի երգչուհու համար զեղչ են արել:

Ներսից այն նման է թանկարժեք հյուրանոցի, ոչ թե սովորական տան: Ներսում կա նաև ոչ մեծ կինոթատրոն, բիլյարդի սրահ և մարզասրահ:

Խոհանոցն ու հյուրասենյակն ավելի շատ հիշեցնում են սրճարանի դիզայն:

Ահա, թե ինչպիսին են ննջասենյակները

Հյուրասենյակ

Լոգասենյակներ

Ինչպես ասում են` թանկարժեք ապրել չես արգելի:




Լրահոս