Երևանի բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել. ոստիկանությունը ստիպված գործի է դրել դիպուկահարի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 1 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ shamshyan.com կայքի փոխանցմամբ`  Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պետ Սարգիս Մարտիրոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։

Ավելի ուշ ոստիկանները կարողացել են դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող քաղաքացուն, ով տեղափոխվել է հիվանդանոց:

17.00

Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը դիպուկահար է կիրառել Էրեբունիի բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու համար. վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս