ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն. ընկերության գույքի վրա կալանք է դրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն: Բանն այն է, որ ԱԺ պատգամավորին պատկանող ընկերության Գույքի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Իսկ ինչու է պագամավորին պատկանող ընկերությունը հայտնվել կալանքի տակ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Վիտես» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվադողերի վաճառքով, 2017 թվականի հուլիսի 11-ին դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ԱԺ պատգամավորին պատկանող ՍՊԸ-ից բռնագանձվի 8 միլիոն 219 հազար 950 դրամ գումար:

Ըստ էության ընկերությունը «Վիտես» ՍՊԸ-ից անվադողեր է վերցրել եւ համապատասխան վճարումը չի իրականացրել, ինչի արդյունքում «Վիտես» ՍՊԸ-ն դատի է տվել ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ընկերությանը: Ի դեպ նկատենք, որ «Վիտես» ՍՊԸ-ն այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Աշոտ Արսենյանին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն էլ գործը նախագահող դատավոր Արմեն Չիչոյանը բավարարել է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս