Միքայել Մելքումյանն Արարատ Զուրաբյանին ներկայացրեց որպես «Ելք»-ի պատգամավոր. խմբակցության անդամներին լավ չի՞ ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստի ժամանակ  Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իրեն խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանին ներկայացրեց՝ որպես «Ելք» խմբակցության պատգամավորի:

Հետաքրքիր է, ԱԺ փոխնախագահը, կարծես թե, իր խմբակցության անդամներին դեռ լավ չի ճանաչում:

«Նորմալ ա, նորմալ ա, դա էլ ա նորմալ»,- անդրադառնալով այդ հանգամանքին` ժպտալով ասաց Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ անդամ է և պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով:




Լրահոս