Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են, մասնակցում է 90 փրկարար և 36 զինծառայող

Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են, մասնակցում է 90 փրկարար և 36 զինծառայող

Սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16:55-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 փրկարար ծառայող:

Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (15 փրկարար ծառայող):