Կենտրոնական բանկի խորհրդի նիստում փոփոխություններ են իրականացվել մի շարք կանոնակարգերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգ 4/18-ը, «Ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները եւ ծավալները» կանոնակարգ 4/19-ը եւ «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 5/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձեւերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը եւ ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր եւ իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձեւերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները եւ պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին ԿԲ լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում եւ «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը կանոնակարգ 15-ում:

Վերաձեւակերպվել են «ԳՈւԴԱՎԻ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 155 եւ Ա/Ձ Լեւոն Ավանեսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 710/1 լիցենզիաները:

Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» եւ «Էջմիածին» մասնաճյուղերը:




Լրահոս