Ցտեսություն ասեք օնլայն գնումներին. 200 հազարը կիջնի մինչև 11 հազարի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առեւտրի ծավալները:

Այդ ամենը կանդրադառնա նաեւ ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը եւս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս